Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պատմական 7:1 հաշվով հաղթանակը (տեսանյութ)


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պատմական 7:1 հաշվով հաղթանակը (տեսանյութ)

  • 29-05-2016 11:19:15   | ԱՄՆ  |  Սպորտ



ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում տեղի ունեցավ Հայաստան- Գվատեմալա ընկերական խաղը, որն ավարտվեց  Հայաստանի ազգային հավաքականի տպավորիչ խաղթանակով: Գվատեմալայի հավաքականը, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 89-րդ տեղն է զբաղեցնում, 7:1 հաշվով պարտվեց Հայաստանի հավաքականին: Խաղի ընթացքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ հեթ-թրիկի հեղինակ (39',60',70'), որն առաջինն էր ազգային հավաքականի կազմում: Նա էլ ավելի ամրապնդեց ազգային հավաքականում լավագույն ռմբարկուի իր անսասան դիրքը՝ գոլերի թիվը հասցնելով 19-ի: Հենրիխ Մխիթարյաինց բացի հավաքականի կազմում աչքի ընկան Էդգար Մանուչարյանը (45+1'), Գեղամ Կադիմյանը (50'), Արթուր Սարկիսովը (72'), Զավեն Բադոյանը(84')  իսկ Գվատեմալայի միակ գոլի հեղինակը դարձավ Կարլոս Ռուիզը (7'): Հիշեցնենք, որ սա Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակն էր վերջին 14 խաղերի ընթացքում: 

Նոյյան տապան  -   Սպորտ