Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը


Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

  • 29-05-2016 11:42:31   | Իտալիա  |  Սպորտ

Goal.com կայքը կազմել է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշարի խորհրդանշական հավաքականը: Հավաքականի կազմում տեղ են գտել Ռեալի 5, Ատլետիկո Մադրիդի 3, Մյունխենի Բավարիայի 2 և Մանչեսթր Սիթիի 1 ֆուտբոլիստներ: 
Հիշեցնենք, որ երեկ Միլանի Սան-Սիրո մարզադաշտում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը` իսպանական երկու գրանդ ակումբներ Ռեալ Մադրիդի և Ատլետիկո Մադրիդի միջև: Դիմակայության 120 րոպեներին թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, իսկ հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին և հաղթեցին  Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթը: 
Նոյյան տապան  -   Սպորտ