Հայ-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել. ՀՀ ՊՆ


Հայ-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել. ՀՀ ՊՆ

  • 30-05-2016 11:15:28   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: 
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ  ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները:
Նոյյան տապան  -   Քաղաքական