Արդարադատության նախարարն այցելել է Շիրակի մարզ


Արդարադատության նախարարն այցելել է Շիրակի մարզ

  • 30-05-2016 18:58:15   | Շիրակի մարզ  |  Իրավունք

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:
 
Նախարարի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել է մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող մի շարք հարցեր: 
 Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ ևս Արփինե Հովհաննիսյանին ներկայացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին:
Նախարարը, մարզային այցի շրջանակում,  եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մարզկենտրոնի նոտարական գրասենյակում, Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում, Պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության գրասենյակում, տեղում ծանոթացել հանրային ծառայություններ մատուցող բաժինների խնդիրներին:
Արփինե Հովհաննիսյանը եղել է նաև Շիրակի պանթեոնում, ծաղիկներ դրել ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների շիրիմներին, ինչպես նաև այցելել նրանց ընտանիքներ։ 
ՀՀ ԱՆ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք