Դավիթ Լոքյանն ընդունել է ՔՈՎԻ (COWI) ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին


Դավիթ Լոքյանն ընդունել է ՔՈՎԻ (COWI) ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին

  • 30-05-2016 20:28:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՔՈՎԻ (COWI) ինժեներական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման ներդրումային ծրագրի» իրականացմանը: Ծրագրի շրջանակներում արդեն մշակվել են «Ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը և երկարաժամկետ ներդրումային պլանը» զեկույցը, որը բանկը ներկայացրել է ՀՀ կառավարության հաստատմանը, ինչպես նաև Գյումրի քաղաքը և հարակից տարածքները սպասարկող տարածաշրջանային աղբավայրի իրագործելիության ուսումնասիրության և աղբավայրի (Բենիամին համայնքում) տեղադիրքի ընտրության պլանը:
 
Ողջունելով հյուրերին` նախարարը հետաքրքրվել է Շիրակի մարզի աղբահանության ծրագրի ընթացքով:  Խորհրդատուների թիմի անդամները հանգամանորեն ներկայացրել են մարզի աղբահանության ֆինանսատնտեսական և նախագծային աշխատանքները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ծրագրի սակագնային քաղաքականությանը: Քաղաքացիներին բարձր սակագնով ծանրաբեռնելու աննպատակահարմարությունից ելնելով, նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է վերանայել ծրագրի ֆինանսական մասը, հնարավորինս նվազեցնել այն`սակագնային քաղաքականությունը համապատասխանեցնելով հայաստանյան իրականությանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն