Գործարկվել է համացանցային ռադիո տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար (տեսանյութ)
30-05-2016 20:31:34 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մի խումբ չտեսնող և թույլ տեսնող խանդավառ երիտասարդների նախաձեռնությամբ իրականություն է դարձել «Մենք» համացանցային ռադիո ստեղծելու գաղափարը, ավելին` մայիսի 30-ին եթեր է հեռարձակվել առաջին հաղորդումը:
Այսուհետ համացանցային այս ռադոն տեղեկատվություն է փոխանցելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կյանքի վերջին իրադարձությունների մասին, տրամադրելու է հարթակ` հաշմանադամություն ունեցող անձանց հաղորդակցման համար, խնդիրներ և առաջարկներ է ներկայացնելու իշխանություններին և հասարակական կազմակերպություններին, ցուցաբերելու է իրավաբանական և հոգեբանական աջակցություն, տարածելու է մշակութային բարձրագույն արժեքներ, աջակցելու է թույլ տեսնող և ընդհանրապես չտեսնողների բազմակողմանի զարգացմանն ու կրթությանը:
Հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ճգրիտ, օբյեկտիվ և կանոնավոր տեղեկատվություն ապահովելու են հենց իրենք` թույլ տեսնող կամ ընդհանրապես չտեսնող երիտասարդները, որոնք հաշմանադամություն ունեցող ռադիոլսողների համար պատրաստել են մի շարք հաղորդումները:
Երևանի Սոկրատ Շահնազարյանի անվան Կույրերի մշակույթի տանը գործող համացանցային ռադիոյի ստեղծմանն աջակցել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» կազմակերպությունը` փոխնախագահ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ: