Արեւմտյան Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը առաջին իսկ փուլում տպավորիչ հաղթանակ տարավ՝ 12 ։ 0


Արեւմտյան Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը առաջին իսկ փուլում տպավորիչ հաղթանակ տարավ՝ 12 ։ 0

  • 31-05-2016 05:22:29   | Աբխազիա  |  Սպորտ

Ինչպես արդեն հաղորդել էինք, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցում  է Աբխազիայում մայիսի 28-ին մեկնարկած 2016թ․ ֆուտբոլի աշխարհի   առաջնությանը (ConIFA) ։
 
Առաջին իսկ խաղում հայ մարզիկները տպավորիչ հաղթանակ տարան  Չագոս-կղզիներիու հավաքականի նկատմամբ՝ 12։0 հաշվով։ Խաղի ուշագրավ պահերը կարող եք դիտել այստեղ։
 
Հիշեցնենք, որ  A  ենթախմբում ընդգրկված են Աբխազիայի, Չագոսյան կղզիների և Արևմտյան Հայաստանի հավաքականները։  Մյուս ենթախմբերում ընդգրկված Պադանիայի հավաքականը 1 ։ 2 հաշվով պարտվեց Հյուսիսային Կիպրոսի հավաքականին, Քրդստանի հավաքականը  3 ։0 հաշվով պարտության մատնեց , Շեկելի երկրի հավաքականին, Սամպիի հավաքականը 5 ։ 0 հաշվով հաղթեց  Սոմալի լանդի հավաքականին։
 
Նշենք նաեւ, որ  իսկ Աբխազիայի հավաքականը 9 ։ 0 հաշվով հաղթանակ է տարել  Չագոս-կղզիներու հավաքականի նկատմամբ,  եւ A ենթաղմբում մայիսի 31-ին իրենց ուժերը պիտի չափեն Արեւմտյան Հայաստանի եւ Աբխազիայի հավաքականները։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ