Հայտնաբերվել են Խուստուփ լեռան ճանապարհին մոլորված քաղաքացիները


Հայտնաբերվել են Խուստուփ լեռան ճանապարհին մոլորված քաղաքացիները

  • 31-05-2016 13:39:25   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 30-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի 3 բնակիչ ս.թ. մայիսի 29-ին ժամը 09.00-ի սահմաններում մեկնել են դեպի Խուստուփի լեռ (բոխի հավաքելու), եղանակային պայմաների վատթարացման պատճառով (մառախուղ, տեղումներ) մոլորվել են և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել  հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
 
Փրկարարները հասնելով գյուղ՝ նկատել են Ա. Զ.-ին (ծնված 1976 թ.) և Յ. Կ.-ին (ծնված 1998 թ.), վերջիններս հաղորդել են, որ իրենք գյուղից մոտ 8 կմ հեռավորության վրա՝ մառախուղի պատճառով, մոլորվել էին, իրենց հաջողվել է ինքնուրույն գտնել ճանապարհը և վերադառնալ, իսկ Ի. Շ.-ին՝ (ծնված 1952 թ.) ոչ:
 
Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղի 4 բնակիչ, ովքեր ժամը 22.20-ի սահմաններում՝ Խուստուփ լեռան լանջին, հայտնաբերել են Ի. Շ.-ին և ուղեկցել ավտոճանապարհի բացակայության պատճառով մոտ 4 կմ ոտքով ընդառաջ եկած հրշեջ-փրկարարների մոտ:
 
Ժամը 01.03-ին Ի.Շ.-ը տեղափոխվել է գյուղ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն