Հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի


Հայտնաբերվել է 78-ամյա տղամարդու դի

  • 31-05-2016 14:12:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներքին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ Թեմուր Մարգարյանի դին:
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն, տան ննջարանում՝ անկողնու մեջ, հայտբաբերվել է 1938թ. ծնված Թեմուր Սիրեկանի Մարգարյանի դիակը:
 
Դիակի  արտաքին զննությամբ բռնության հետքեր և վնասվածքներ  չեն հայտնաբերվել:
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Թ.Մարգարյանը բնակվել է միայնակ, կենդանության օրոք ունեցել է առողջական լուրջ խնդիրներ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն