Մարվել և շրջանառության մեջ է դրվել 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին


Մարվել և շրջանառության մեջ է դրվել 1 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին

  • 31-05-2016 16:29:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2016 թվականի մայիսի 30-ին Նյու Յորքում, միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում մարվեց և շրջանառության մեջ  դրվեց  «Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: 
 
Մարումն իրականացրին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության
դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Գեղաթերթիկը ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի տեսարանը: Նամականիշի վրա պատկերված է Ռիո դե Ժանեյրո քաղաքի հայտնի Կոպակաբանա լողափը, որտեղ ավազի վրա պատկերված են այն մարզաձևերից մի քանիսը, որոնցով Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես է գալու 31-րդ ամառային օլիմպիական խաղերին:
 
Անվանումը. Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»
Թողարկման օրը` 30 մայիսի 2016թ.
Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Տպագրությունը` օֆսեթ
Նամականիշի չափսերը` 35,0 x 35,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ 
Տպաքանակը՝ 30 000 հ.
 
Հիշեցում.  Հայփոստը մասնակցում է <Նյու Յորքի-2016>  Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:
Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում: 
Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: 
Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի  հավաքածուներ: 
 
<Հայփոստ> ՓԲԸ
<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ> ԲՎ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play