ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

  • 31-05-2016 17:45:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 31-ին դրական եզրակացությամբ հաստատել է «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ հունիսի 6-9-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
 
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին տեղեկատվություն է ներկայացրել 2016 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ: Ըստ գլխավոր գանձապետի՝ 2016 թ.-ի առաջին եռամսյակի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների եւ արդյունաբերության աճով: 2016 թ.-ի հունվար-մարտին 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության իրական արտահայտությամբ 5.5 տոկոս աճ: Հաշվետու եռամսյակում ստացվել են շուրջ 250.5 մլրդ դրամ փաստացի եկամուտներ. նշված գումարից 241.8 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները, իսկ 8.6 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պետական բյուջեի ծախսերի եռամսյակային ծրագիրը կատարվել է 88.3 տոկոսով: Զեկուցողի տեղեկացմամբ՝ 2016 թ.-ի մարտի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,120.3 մլրդ դրամ:
 
Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում կարեւոր եւ անհրաժեշտ են համարել նման ձեւաչափով պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումների անցկացումը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն