Սեւանա լճի մակարդակը նոր բարձր նիշի է հասել.«Արմենպրես»


Սեւանա լճի մակարդակը նոր բարձր նիշի է հասել.«Արմենպրես»

  • 31-05-2016 17:58:35   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սեւանա լճի մակարդակը մայիսի 30-ի դրությամբ հասել է նոր բարձր նիշի, որը չի արձանագրվել 1963 թվականից ի վեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի մայիսի 30-ին Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:»
 
1962 թվականին Սեւանա լիճը, ըստ պաշտոնական տվյալների, ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Մեկ տարվա ընթացքում այն անկում է ապրել մոտ 80 սանտիմետրով:
Անկումը շարունակվել է նաեւ հետագա տարիների ընթացքում: Սեւանի մակարդակի բարձրացման շրջանի սկզբից՝ 2003
թվակաինց ի վեր այժմ ունենք առավելագույն նիշը՝ 1900 մետր 66 սանտիմետրը: 2014 թվականին, մինչեւ
ջրբացթողումները, Սեւանի մակարդակը հունիս ամսին հասել էր մինչեւ 1900 մետր 61 սանտիմետրի, ապա,
ջրբացթողումների հետ կապված, սկսել նվազել: Վերջին մեկ շաբաթում Սեւանը բարձրացել է ավելի քան 5
սանտիմետրով, և բարձրացման դինամիկան շարունակվում է: Այնպես որ, առաջիկա օրերին կունենանք Սեւանի
մակարդակի բարձրացման նոր ռեկորդային նիշ»,-հավաստեց Գավառի «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա
Ասոյանը:
Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 65 միլիոն խորանարդ մետր ջուր:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play