«Գերմանիան եթե մնա միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիր, ես որպես աշխարհի քաղաքացի կասեմ՝ դա քիչ է». Գոնզալո Գուարչի (Տեսագրություն)


«Գերմանիան եթե մնա միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիր, ես որպես աշխարհի քաղաքացի կասեմ՝ դա քիչ է». Գոնզալո Գուարչի (Տեսագրություն)

  • 03-06-2016 16:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Հունիսի 3-ին ժամը 16.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Իսպանիայի գրող, մտավորական, հայկական թեմատիկայով (մասնավորապես Հայոց Ցեղասպանության) 4 գրքերի հեղինակ՝  Գոնզալո Գուարչը անդրադարձավ Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը և դրանից բխող հետևանքներին։

 
 Գոնզալո Գուարչը  պարգեւատրվել է ՀԲԸՄ ՀՀ Մշակույթի նախարարության, Երեւանի պետհամալսարանի եւ ՀՀ նախագահի կողմից: Նախագահ Սարգսյանի հրամանով պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նախորդ տարի Երեւանի պետ. համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Գոնզալո Գուարչի << Սպիտակ լեռը  >> վեպը: Նույնպես նախորդ տարի ԱՄՆ-ում լույս է տեսել  Գուարչի << Հայկական կտակ  >> վեպի անգլերեն թարգմանությունը:
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Շանթ TV
2.Կենտրոն TV
3.NT.am
4.Aravot.am
5.Armenpress.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ