Արարատբանկում պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է հունիսի 6-17-ը


Արարատբանկում պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է հունիսի 6-17-ը

  • 03-06-2016 18:14:29   | Հայաստան  |  Ֆինանսներ

Արարատբանկի  գլխամասային գրասենյակում հունիսի 3-ին հայտարարվեց  արժեկտրոնային պարտատոմսերի 11-րդ թողարկման մասին: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը ներկայացնելով պարտատոմսերի նախորդ  թողարկումների արդյունքները` նշեց, որ Արարատբանկն արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` այս անգամ ևս առաջարկում է  դոլարային  պարտատոմսեր: 
 
Նրա տեղեկացմամբ` 2015թվականին բանկի կողմից թողարկված պարտատոմսերով  կատարվել է շուրջ  130 գործարք`   1մլն  ԱՄՆ  դոլար և  219  մլն  ՀՀ  դրամ ընդհանուր  ծավալով: 
Բանկի գործադիր տնօրենի տեղակալն անդրադառնալով նոր պարտատոմսերի  թողարկմանը` նշեց, որ թողարկվել է 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 40.000 հատ  անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով  և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բաժանորդագրությունն  իրականացվելու է հունիսի 6-ից մինչև  17-ը:    
Պարտատոմսերը  ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”  ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի,  կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն  եռամսյակը մեկ անգամ։ 
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play