Բեթթին ներկայացրեց «New Generation» նախագծի համանուն երգի տեսահոլովակը (տեսանյութ)



08-06-2016 13:25:25   | Հայաստան  |  Մշակույթ
«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Քանի որ մեր երկրում առկա խնդիրները կարող են հիասթափություն առաջացնել և կոտրել նոր սերնդի վառ, աշխատասեր ներկայացուցիչներին, որոնք իրենց գործունեությամբ գեղեցիկ օրինակ են հասակակիցների համար, իսկ երկրի վաղվա օրը նոր սերնդինն է, Բեթթիի մշակած նախագծի նպատակն է հանրության ու պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել դեպի պատանիները: Երգի տեսահոլովակի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 7-ին Armenia Marriott հյուրանոցում:
 


«Հայերն ամենակրթված, ամենաշնորհալի երեխաներ ունեցող ազգն են: Ես հպարտ եմ, որ հայ եմ և ունեմ այսպիսի հասակակիցներ: Ես ուզում եմ իմ ընկերների օգնությամբ հունիսի 7-ը հայտարարել Պատանիների տոն: Կան շատ տոներ, որոնք նվիրված են երեխաներին, մեծերին: Ճիշտ կլինի, որ պատանիները նույնպես ինչ-որ տոն ունենան: Հույս ունեմ, որ բոլորն այս տոնը կընդունեն»,-շնորհանդեսի ընթացքում ասաց Բեթթին:
Պատանիների խնդիրները բարձաձայնելու կոչով ներկայացող 13-ամյա հեռուստադեմք Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի խթանել սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, աշխատասիրության և ընկերասիրության հանդեպ՝ ուրախություն տարածելով ամենուր:
«New Generation» նախագծի վրա աշխատել է շոուբիզնեսի «աստղերի համաստեղությունը»՝ Մարտին Միրզոյանը, Արեն Բայադյանը, Ավետ Բարսեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Ալիս Դարբինյանը, Նարեկ Ստամբոլցյանը, Ջեորջ Բրեյնշեյքերը, Գարիկ Պապոյանը, Արտյոմ Աբովյանը, Արամ Նիկոլյանը, Քրիստինա Հովակիմյանը և Դեմուելը:
Բեթթիի՝ Էլիզաբեթ Դանիելյանի, հաղորդավարական փորձառության և արտիստական հմտությունների սինթեզի արդյունքում ծնված «New Generation» նախագիծը բոլորովին նոր ձևաչափ է հայկական շոուբիզնեսում, որի կոնցեպտը, Բեթթիի մասնակցությամբ, հեռուստատեսային նախագծերի և համերգային շոուների հիմքն է դառնալու: Բեթթին իր նախագծի համար հորինել է նշանաբան` «Betty invites NEW GENERATION to BETTY WORLD to dance the VICTORY DANCE»:
«Տեսահալովակում ներկայացրել ենք Բեթթիին` իր ողջ արտիստիզմով, ասելիքով, երգով: Նա նոր սերնդի ներկայացուցիչն է: Ես միշտ փորձում եմ տեսահալովակներն այնպես ներկայացնել, որ յուրաքանչյուրն այնտեղ գտնի ինքն իրեն: Կարծում եմ, որ այս տեսահոլովակը կսիրվի»,-շնորհանդեսի ժամանակ նշեց «New Generation» երգի տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանը:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 746 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...