Արամ Արք. Աթեշյանի հայտարարությունը Անկարայի հակաքայլերի մեկ մասն է․ Շահան Գանտահարյան


Արամ Արք. Աթեշյանի հայտարարությունը Անկարայի հակաքայլերի մեկ մասն է․ Շահան Գանտահարյան

  • 10-06-2016 00:36:08   | Լիբանան  |  Վերլուծություն

Անկարան հայտարարել է, որ կդիմի հակաքայլերի. Արամ Արք. Աթեշյանի հայտարարությունը այդ հակաքայլերի մասն է։
 
Իհարկե արդարանալի չեն Արամ Արքեպիսկոպոսի հայտարարությունները։ Տեղին էլ չեմ գտնում նրանց մեկնաբանումը։ Եւ կարծում եմ օրինաչափ է այն ընդվզումի ալիքը, որը բարձրացաւ  այս առիթով։
Պարզապես պետք է վերհիշել, Պատրիարք Մութաֆյանի եւ Հրանդ Տինքի ճակատագրերը։ Ի վերջո սա այն միջավայրն է, որտեղ արգիլվում է պետական քաղաքականության դեմ հատկապես արտահայտվելը, օրենքով։
 
Այս քաղաքականությունը մեկ-մեկ թուլանում է հետո վերստին կարծրանում։ Եւ յուրաքանչյուր թույլ հանգրվանին պետք է վերհիշենք, որ կարծրացումը չի ուշանալու։
 
Ես համարում եմ, որ Արամ Արք.ի պատվիրված հայտարարությունը Անկարայի հայտարարած Գերմանիայի Բունդեսթագի որոշումին հակաքայլերի ընդհանուր գործողությունների մի շղթան է, որը շարունակականություն է ունենալու։ Հայտարարությունը պետք է ընկալել  իբրեւ Թուրքիայում պահվող հայ պատանդի պարտադրված հայտարարություն։ Եւ Գերմանիայի որոշումը, որը թուրքական ջղաձգություն է  առաջացրել,  չպետք է է շեղի եւ ներհայկական հարթության վրա սուր բանավեճերի դուռ բանա։
Նոյյան տապան  -   Վերլուծություն