Կոչ՝ «Թալիշ» գումարտակի կազմավորման. Ներկայացնում են զինվորականները (Տեսագրություն)


Կոչ՝ «Թալիշ» գումարտակի կազմավորման. Ներկայացնում են զինվորականները (Տեսագրություն)

  • 10-06-2016 14:45:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Հունիսի 10-ին ժամը 14.45-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահի հյուրերը.  

Միքայել Ապրեսյանը - «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար.
Պահեստազորի փոխգնդապետ 
 
Սամվել Մկրտչյանը -  Ազատամարտիկ. պահեստազորի փոխգնդապետ 
 
Անահիտ Գրիգորյանը -  Պահեստազորի փոխգնդապետ 
 
հանդես եկան  «Թալիշ» գումարտակի կազմավորման կոչով։
 

Կոչը ստորև ամբողջությամբ՝ 

Կոչ՝ «Թալիշ» գումարտակի կազմավորման

 
ԼՂՀ Մարտակերտի  Թալիշ գյուղի  սահմանները ամրացնելու և  դրանք անառիկ դարձնելու նպատակով որպես «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար կոչ եմ անում բոլոր թալիշցիներին, իմ մարտական ընկերներին և բոլոր նրանց՝ ում համար թանկ է Թալիշի ճակատագիրը միանալ մեզ  և կազմավորել Թալիշ  գումարտակ՝ ՀՀ ՊՆ-ի հովնու ներքո։
 
Գումարտակի կազմավորման նպատակն է՝  պաշտպանել Թալիշի սահմանային գոտիները և անհրաժեշտության դեպքում մասնակցել Թալիշում ծավալված մարտական գործողություններին։
 
Ցանկացողները անդամագրման համար անձնագրերով և զինգրքույկներով  կարող են  հունիսի 13-ից  ժամը 17.00-20.00-ն  ներկայանալ «Նոյյան Տապան» լրատվական գործակալություն (Իսահակյան 28. 3-րդ հարկ)։ 
 
Հարցերի դեպքում դիմել 094-47-34-31 հեռախոսահամարով
Միքայել Ապրեսյանին - «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար.
Պահեստազորի փոխգնդապետ 
 
Կամ
055-667-389 հեռախոսահամարով
Սամվել Մկրտչյանին  -  Ազատամարտիկ. պահեստազորի փոխգնդապետ 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play