Ադրբեջան է հայրենադարձվել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը


Ադրբեջան է հայրենադարձվել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը

  • 10-06-2016 16:35:57   | Ադրբեջան  |  Միջազգային
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջան է հայրենադարձվել քաղաքացիական անձը՝ կինը, որը հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում։
 
ԿԽՄԿ-ի հաղորդագրության համաձայն, գործողությունը տեղի է ունեցել հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
 
«Գործելով որպես չեզոք միջնորդ՝ ԿԽՄԿ-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին հայրենադարձումն իրականացնելու հարցում։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են անձին՝ նրա հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները գնահատելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:
 
Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play