Արթուր Պապյան. «Բարքեմփը» հարգում է ե՛ւ «Յանդեքս տաքսի»-ին, ե՛ւ «Ջիջի»-ին


Արթուր Պապյան. «Բարքեմփը» հարգում է ե՛ւ «Յանդեքս տաքսի»-ին, ե՛ւ «Ջիջի»-ին

  • 20-06-2016 18:59:09   | Հայաստան  |  Վերլուծություն

«Բարքեմփ 2016»-ը սոցիալական ցանցերում մեծ քննարկումներ առաջացրեց. նախ «Յանդեքս տաքսիի» մուտքը հայկական շուկա, ապա «Ջիջի տաքսիի» համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ելույթը,  որտեղ «Բարքեմփի» կազմակերպիչներին դավաճան է անվանում:
 
Aravot.am-ը «Բարքեմփ»-ի կազմակերպիչ Արթուր Պապյանին խնդրեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Մենք որեւէ մեկի ասածը մեկնաբանելու դեր չունենք: Մենք ուզում ենք մարդկանց խոսելու հնարավորություն տալ, այդքան բան: Ես նույնիսկ մեր հաշվին՝ որպես դավաճան, ոչ մի բան չեմ ընկալել: Մենք կամավորների թիմ ենք, փորձում ենք ինչքան կարող ենք լավ բան անել: Մենք բոլորին հարթակ ենք տալիս, հնարավորություն ենք տալիս հանդիպել, գաղափարներ փոխանակել, ամեն մեկն անում է այնպես, ինչպես ինքը ճիշտ եւ հարմար է գտնում: Լուսանկարում Արթուր Պապյանը կենտրոնում է: Լուսանկարը BarCamp Yerevan ֆեյսբուքյան էջից Քանի դեռ դա «Բարքեմփի» ձեւաչափով է, քանի դեռ մարդիկ իրենց խոսքի ազատությունից օգտվում են, մենք առանձնապես դրա հետ խնդիր չունենք: Իրականում, ինչ-որ ունեինք ասելու այս թեմայով մենք «Ֆեյսբուքում» գրել ենք: Մի փոքր քննարկել ենք այդ ելույթը, մի պահ ժամանակավոր հասանելիությունը սահմանափակել էինք, քանի որ այնպիսի անսպասելի ռեակցիա եղավ, որպեսզի մենք էլ հասկանայինք, քննարկեինք: Մտածեցինք, որ խնդիր չկա՝ մեր դերը հարթակ տրամադրելն է, տրամադրել ենք, մարդիկ էլ ինչպես հարմար են գտել՝ օգտվել են դրանից: Մենք, իհարկե՛, իրենց ասել ենք, որ կան որոշակի չափանիշներ, 8 տարին էլ բավական է, որ մարդիկ իմանան՝ «Բարքեմփում» ինչն է կարելի, ինչը չի կարելի, արդեն ամեն մարդ ինչպես հարմար է գտել՝ օգտվել է»: Արթուր Պապյանը նշեց, որ այն հանգամանքը, որ երկու ընկերություններին էլ հարթակ են տվել, «Բարքեմփի» վերաբերմունքն է, որ երկուսին էլ հարգում է: Նա մեզ հայտնեց, որ կազմակերպություններն առաջարկել են հովանավորել «Բարքեմփ 2016»-ը, սակայն իրենք մերժել են. «Քանի որ «Յանդեքսին» հնարավորություն էինք տվել ելույթ ունենալ, մենք հատուկ խրախուսել էինք, «Ջիջի»-ին ասել էինք, որ մենք կուզենանք դուք էլ ելույթ ունենաք: Նույնիսկ, եթե նկատեցիք, իրենք մեծ դահլիճում երկու ելույթի հնարավորություն ունեին, ընդ որում՝ «Ջիջի»-ի երկու ելույթները շատ հետաքրքիր էին: Գուցե, ինչ-որ մարդիկ հակասական են ընկալում, բայց ամեն դեպքում՝ ընկերությունը տեխնիկական շատ լավ պրեզենտացիա է արել եւ արել է շատ հետաքրքիր, թեկուզեւ հակասական, պրեզենտացիա մենեջմենթի եւ բիզնեսի առումով: «Յանդեքսը» նույնպես կատարեց շատ հետաքրքիր պրեզենտացիա ընդհանրապես վիրտուալ աշխարհում տաքսի ծառայության մասին. իրենք իրենց ծառայությանը գովազդ չէին անում, եթե ճիշտ նայենք: Ուրիշ հարց է, որ «Բարքեմփի» տարածքից դուրս իրենք բերել տաքսիներ էին տեղադրել, իմիջիայլոց, մեզ այդ մասին չասելով: Դա պարզապես հետաքրքիր մարքեթինգային քայլ էր, որը մեր վերահսկողությունից դուրս է, եւ մեր գործառույթների մեջ չի մտնում նման բան մեկնաբանելը: Մենք միայն կարող ենք ողջունել ցանկացած հաջողակ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) նախագծի մուտքը Հայաստան»: 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն