Ռուսաստանի նպատակը Ղարաբաղյան հակամարտությունը կառավարելի ճգնաժամի վերածելն է. Stratfor


Ռուսաստանի նպատակը Ղարաբաղյան հակամարտությունը կառավարելի ճգնաժամի վերածելն է. Stratfor

  • 22-06-2016 18:23:25   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Ղարաբաղյան հակամարտությունը բարդանում է շատ գործոններով, որոնցից մեկը Ռուսաստանի վերաբերմունքն է հակամարտող կողմերի նկատմամբ, նշվում է ամերիկյան Stratfor վերլուծական գործակալության վերլուծական հոդվածում:
 
Գործակալության վերլուծաբաններն ընդգծում են, որ Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպումը չի ենթադրում բեկում այս երկարամյա հակամարտությունում:
«Ռուսաստանի դիրքորոշումն այս հակամարտությունում հարցեր է առաջ բերում: Ռուսաստանը, թեև ռազմավարական առումով կապված է Հայաստանի հետ, բայց վերջին ամիսներին բավական սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի հետ և չի միջամտել ապրիլյան էսկալացիային: Իրոք, Մոսկվան չանցավ հակամարտող կողմերից որևէ մեկի կողմը՝ փոխարենը իրեն նվիրելով հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններին: Տեսանելի է, որ Ռուսաստանի նպատակը Ղարաբաղյան հակամարտությունը կառավարելի ճգնաժամի վերածելն է, որում Մոսկվան կարող է նախագահել որպես դատավոր՝ թույլ չտալով կոնֆլիկտին վերածվել պատերազմի»,- նշվում է հոդվածում:
Վերլուծաբանները նշում են, որ այս ռազմավարությունը երկակի գործառույթ է կատարում՝ միաժամանակ զսպել այլ արտաքին ուժերի՝ Թուրքիայի ու Արևմուտքի ազդեցությունը և Հայաստանի ու Ադրբեջանի համար վերահաստատել Մոսկվայի կարևորությունը:
«Մինչ այժմ միջնորդական ջանքերն աշխատում են, հրադադարի ռեժիմի խախտումը նվազել է, ռազմական գործողությունները դադարել են, բայց երաշխիքներ չկան, որ այս հարաբերական անդորրը կշարունակվի: Չնայած որ բանակցությունները որոշակի ժամանակ են տվել, բայց Ադրբեջանը կարող է անհամբերություն ցուցաբերել, եթե զգա, որ բանակցություններն ապարդյուն ձգձգվում են»,- նշվում է Stratfor-ի վերլուծությունում:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play