«Մարի» հրատարակչությունը տոնական մթնոլորտում պարգևատրեց «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողներին (տեսանյութ)


«Մարի» հրատարակչությունը տոնական մթնոլորտում պարգևատրեց «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողներին (տեսանյութ)

  • 22-06-2016 21:21:28   | Հայաստան  |  Հասարակություն



Այս երեխաները «Մանկիկ» ամսագրի «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողներն են, ովքեր անհամբերությամբ շտապում են «Վահագն Դավթյանի» անվան այգի` մասնակցելու թվով 4-րդ տոնական մրցանակաբաշխությանը: 
 
Միջոցառումը նրանց համար անմոռանալի դարձնելու նպատակով «Մարի» հրատարակչության խմբագրակազմը հրավիրել էր մուլտհերոսների և «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական շոու ծրագրի ներկայացուցիչներին: Վերջիններս մրցույթի հաղթողների մասնակցությամբ տեղում կատարեցին հետաքրքիր գիտական փորձեր:
Մարիամ Մելքոնյանի փոխանցմամբ`  «Մանկիկ» ամսագրի ստեղծման առաջին իսկ օրվանից անցկացվող «Փոքրիկ նկարիչներ» մրցույթին կարող են մասնակցել բոլոր երեխաները Հանրապետության ողջ տարածքից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երեխաներն իրենց ձեռքերով նկարած աշխատանքներն անձնական լուսանկարի հետ ուղարկեն ամսագրի խմբագրություն, իսկ խմբագրակազմը կընտրի մրցույթի հաղթողներին:
Ավանդական դարձած մրցանակաբաշխության 80 հաղթողներից միայն 20-ն էին ներկա տոնական մթնոլորտում անցկացված պարգևատրմանը, իսկ մյուս հաղթողներն իրենց մրցանակները կկարողանան ստանալ «Մարի» հրատարակչության գրասենյակից: 
Բացի « Փոքրիկ նկարիչներ» մրցույթից, «Մարի» հրատարակչության հավատարիմ ընթերցողները և նրանց փոքրիկները կարող են մասնակցել նաև վիկտորինաների, խաչբառերի և վայելչագրությունների մրցույթների: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութն ու լուսանկարները ` «Նոյյան Տապանի»
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play