Հունիսի 23. օրվա իրադարձություններ. Վրաստան


Հունիսի 23. օրվա իրադարձություններ. Վրաստան

  • 23-06-2016 19:40:02   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Վրաստանի տարբեր շրջաններում արդեն գործում են «Իսլամական պետության» խմբավորումները, որոնք տվյալ փուլում աշխատում են հանրությանը գաղափարապես վերամշակելու ուղությամբ», -հունիսի 23-ին հայտնել է վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն: «Վերջին չորս տարիների ընթացքում մեր հասարակությունը չէր նկատում, որ եթե նախկինում արմատական իսլամի բազան Պանկիսիի կիրճն էր, ապա այժմ այն ներխուժել է Վրաստանի ևս հինգ շրջաններ: Մեր հատուկ ծառայություններին դա շատ լավ հայտնի է, նրանք պայքարում են դրա դեմ: Կարևորը, որ պետք է հաշվի առնել իրենց գործողությունների մեթոդաբանությունն է: Առաջին փուլում նրանք ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում, հետո էմիսարներ են ուղարկում տարբեր շրջաններ և խմբեր են ստեղծում երիտասարդներից, իսկ վերջում բացեիբաց հայտնվում են հասարակության մեջ: Այդ մարդիկ արդեն մի քանի տարի է սկսել են ակտիվորեն պաշտպանել իրենց կարծիքը, բացեիբաց հայտնվել հասարակության մեջ: Նրանք պարզորոշ ասում են, որ Իսլամական պետությունը ճիշտ է վարվում: «Խալիֆաթի» գաղափարախոսության պաշտպանները միջին տարիքի լավ կրթված մարդիկ են, որոնք լավ խոսում են վրացերեն: Իսլամական պետության կողմնակիցները անթաքույց դասավանդում են Վրաստանի խոշոր հաստատություններում, որտեղ մեծ հեղինակություն են վայելում: Վրաստանը պարարտ հող է Իսլամական պետության էմիսարների համար, քանի որ նրանց հեշտությամբ հաջողվում է հեղափոխել տեղի շիաներին և սուննիներին: Վրաստանը համարվում է մուսուլմանական երկիր: Այստեղ այսօր ահաբեկչություններն աարդիական չեն, քանի որ նման գործողություններն արդեն կորցնում են իրենց արդիականությունը մուսուլմանական հասարակությունում և դառնում են հակաարդյունավետ», -հունիսի 23-ին հայտարարել է Մամուկա Արեշիձեն:
 
«Վրաստանի բարձրալեռ բնակավայրերի ցանկում կավելացվեն ևս 99 գյուղ, ինչն ընդհանուր առմամբ ներառում է 38 000 մարդ», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Բարձրալեռ գյուղերի ցանկում ներառված բնակավայրերից 10-ը գտնվում են Ադիգենիի մունիցիպալիտետում և 3 գյուղ Ախալցխայի մունիցիպալիտետում: «Կցանկանայի խոսել Վրաստանի բարձրալեռ բնակավայրերի ցանկում 99 բնակավայրի ներառման մասին, որն ընդհանուր առմամբ ներառում է 38 000 մարդ: Դա շատ կարևոր է, քանի որ 38 000 մարդու լրացուցիչ կվերաբերեն այն սոցիալական արտոնությունները, որոնք նախատեսված են օրենքով: Այն, որ այդ գյուղերը ներառված չեն եղել մինչ օրս, պայմանավորված է եղել նրանով, որ չի եղել հստակ ցուցակ և չեն եղել համակարգված տվյալներ: Մենք կատարելագործել ենք այդ համակարգը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Այս տարվա սկզբին Վրաստանում բարձրալեռ շրջանների մասին օրենք է ուժի մեջ մտել, որի հիման վրա այդ շրջանների բնակիչների համար նախատեսվել են սոցիալական և հարկային արտոնություններ: Օրենքի ուժը տարածվում է ծովի մակարդակից 800 մետրից ավել բարձրության վրա գտնվող գյուղերի վրա:
Սփյուռքի հարցերով Վրաստանի պետնախարարի գրասենյակը սկսել է հայտեր ընդունել արտասահմանում ապրող վրացի ուսանողներից, ովքեր պատրաստ են մասնակցել «Վերապատրաստում Սփյուռքի համար -2016» նախագծին: Դիմումների ընդունումը կտևի մինչ հուլիսի 3-ը, իսկ հուլիսի 18-ից կսկսվի չորսշաբաթյա վերապատրաստումը: Ուսանողները կարող են անցնել վերապատրաստումը երկրի տարբեր կառավարական գերատեսչություններում: Նախագիծը հատուկ ստեղծվել է վրացական ծագումով այն ուսանողների համար, ովքեր կրթություն են ստանում արտասահմանում և ցանկանում են կիսվել իրենց գիտելիքներով և փորձով Վրաստանի հետ:
Հունիսի 23-ին Վրաստանի Ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայությունը ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Ռամին Նաբիևին, որը փորձում էր անօրինականորեն Ադրբեջանից Վրաստան տեղափոխել ոսկու խոշոր քանակություն՝ ձուլակտորների և զարդարանքների տեսքով: Հետքննությամբ պարզվել է, որ վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվածը փորձել է անօրինականորեն Վրաստան մտցնել մաքսանենգ ոսկյա ձուլակտորներ և բարձրագույն որակի ոսկյա արտադրանք խոշոր չափսերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 55 000 լարի: Հետախուզական ծառայությունը ձերբակալել է մեղադրյալին սահմանը հատելիս: Հանցագործին սպասվում է 5-7 տարվա ազատազրկում՝ սեփականության առգրավմամբ:
 
http://armenian-community.ge/News/1980
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն