Վարչապետին ներկայացվել են հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները


Վարչապետին ներկայացվել են հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները

  • 24-06-2016 20:55:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները:
 
Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է հանրապետության դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագրերի նպատակային և արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝  վերոնշյալ հարցի առնչությամբ ևս մեկ անգամ կատարել մանրամասն վերլուծություն  և ներկայացնել կառավարության քննարկմանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն