«Երևանյան բարդ». հեղինակ-կատարողների երեկո՝ Կարապի լճի հարակից տարածքում


«Երևանյան բարդ». հեղինակ-կատարողների երեկո՝ Կարապի լճի հարակից տարածքում

  • 25-06-2016 12:55:19   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի բեմահարթակից հնչել են միայն հեղինակային երգեր: «Երևանյան բարդ» խորագրով համերգային երեկոն բացել են երիտասարդ կիթառահարները, ապա շարունակել հեղինակ-կատարողներ Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը և այլք: 
 
Բացօթյա համերգին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը, ողջունելով  նախաձեռնությունը, նշել են որ սա «Երևանյան ամռան» իրենց ամենասպասված միջոցառումներից է և հեղինակային երգարվեստի սիրահարների համար լավագույն նվերը, ինչն ուրույն գույն ու տրամադրություն է փոխանցում մայրաքաղաքի մշակութային առօրյային:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ