Շահան Գանտահարյան․ Չէ բացառուած, որ ԵՄ-ի կազմաքանումի գործընթացի մեկնարկը տրված է


Շահան Գանտահարյան․ Չէ բացառուած, որ ԵՄ-ի կազմաքանումի գործընթացի մեկնարկը տրված է

  • 25-06-2016 12:57:23   | Լիբանան  |  Հարցազրույցներ

Ի պատասխան "Նոյյան տապանի" թղթակցի հարցին՝ մեկնաբանել Մեծ Բրիտանիայի հանրաքվեյի հետեւանքները հայկական տեսանկյունից՝ Լիբանանի "Ազդակ" օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահրյանը մասնավորապես ասաց հետեւյալը․
 
"Նոր աշխարհակարգի ձեւաւորման փորձերը սկսում են  հարվածել Եւրոպական ցամաքամասը, հետզհետէ աւելի սուր ձեւերով։ Ճգնաժամի վերջին դրսեւորումը մարդկային աղետն էր, որը հատկանշվեց փախստականների ալիքների աննախադէպ մակընթացություններով։ Այդ ալիքներից առաջ եւ անոնց առընթեր Եւրոպայի կենտրոնները հարվածվում էին ահաբեկչական նոյնպէս աննախընթաց դրսեւորումներով։ Ժողովրդագրականից մինչեւ տնտեսական, անվտանգությունից մինչեւ մարդկային` համաեվրոպական ճգնաժամերի աղէտային այս կուտակումները  ԵՄ-ի վերաձեւաւորման բազմաթիւ հրամայականներ են հուշում։
 
Մեծն Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից  այս բոլորին դիմաց առաջին հայեացքով նման բեռնաւորուածությունից փախուստ տալ եւ հեռանալ է՝ կուտակվող ճգնաժամերը դիմակայելու իրականությունից։  Չէ բացառուած սակայն, որ ԵՄ-ի ըստ էութեան կազմաքանումի գործընթացի  մեկնարկն է սա։  
 
Համաեվրոպական կառոյցների ղեկավարները վերահաշվարկների ընթացքում պետք է նկատի ունենան նաեւ, որ ո՞ր երկրներն էին, փախստականների հսկայական ալիքների յառաջացման նպաստողները, տարանցիկ ճանպարհ տրամադրողները. Ո՞ր կենտրոններից անցել էին եւ աջակցություն ստացել Եվրոպական քաղաքներում ահաբեկչական արարքներ իրականցնողերը։
 
Ճիշտ է, որ Բրիտանիան հատկապես Գերմանիայի եւ նաեւ Ֆրանսիայի նման ԵՄ-ի ընդհանուր կառավարման մէջ ազդեցիկ գործօններ բանեցնելու եւ որոշման գործընթացների ղեկը իր բացարձակ վերահսկողութեան տակ պահելու առաջնային խնդիր չուներ։ Իր դուրս գալը սակայն  միեւնոյն երկրորդական դերը կարող է չունենալ։ Բայց հարցը երկսայրի է եւ ինչ որ տեղ կարող է վերաբերիլ ոււղղակի Մեծն Բրիտանիայի կազմաքանդումին հնարավորությանը։ Հատկապէս Իրալանդիական եւ Շկովետիական կողմերից փչում են Մեծն Բրիտանիայից դոորս գալու հովեր։
 
Եւրոպան ապրում է ժողովրդագրական, տնտեսական, ապահովական, գաղթականական եւ առ այդ մարդկային լուրջ ճգնաժամեր։ Այդ բոլորի պատճառահետեւանքային երեւոյթների խոր ուսումնասիրության եւ լուրջ վերահաշվարկների առաջ են եվրոպական արժեքների պահապանները։ 
 
Ընդհանուր այս ուղղուածութեան մէջ հայկական դիտակետը իր տեսադաշտում սուր կերպով պէտք է նկատէ ԵՄ-Անկրա լարված հարաբերությունները եւ ԵՄ- Երեւան նոր ձեւաչափով համաձայնագիր կնքելու ուղղութեամբ տարվող նախապատրաստական աշխատանքները։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play