Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը


Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը

  • 25-06-2016 17:25:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հունիսի 24-ին, 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը:   
       
Պողոս Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը 18։00-ին,  Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝  հունիսի 27-ին, ժամը 13։00-ին, Ձորաղբյուր գյուղի նոր գերեզմանատանը: 
 
 Պողոս Պողոսյանը ծնվել է 1941 թվականին, հունվարի 27-ին, Երևանում:   Նա հայտնի է իր լուսանկարած Արարատներով և Սևաններով: Ամենահայտնի Արարատներից մեկը՝ օդանավից արված լուսանկարն է, որտեղ Սիսն ու Մասիսն ասես բռիդ մեջ են: Լուսանկարն այդպես էլ անվանել է` «Արարատն ափիդ մեջ»:   
Լուսանկարել է նաև 1976 թվականին Հայաստան այցելած  Վիլյամ Սարոյանին: Այնուհետև, վարպետի կողմից արված լուսանկարները զետեղվել են Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Ֆրեզնոյում տպագրվող գիրք-ալբոմում: 
        Պողոս Պողոսյանը «Էջմիածնի գանձերը», «Հայկական գորգեր», «Գանձարան» հայտնի պատկերագրքերի հեղինակն է:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play