«Արմաթ» ինժեներական լաբորատորիան՝ Գյումրիի «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնում


«Արմաթ» ինժեներական լաբորատորիան՝ Գյումրիի «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնում

  • 27-06-2016 11:58:05   | Շիրակի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գյումրիի «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի Ռոբոտաշինության խմբակը HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի աջակցությամբ համալրվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով: Ծրագիրն իրականացվել է կենտրոնում 2014թ-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից հիմնված Ռոբոտաշինության խմբակի բարելավման և ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինման նախաձեռնության շրջանակում:
 
 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչներ,  մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Վերապատրաստված խմբակավարների օգնությամբ դպրոցականներն այստեղ ձեռք կբերեն ժամանակակից ինժեներական կրթություն: Նրանք կսովորեն ծրագրավորում, ինժեներական հիմնական հմտություններ: 
 «ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը»  ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից (իսկ այս նախաձեռնության նախատիպը՝ «Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը»՝ 2008թ-ից): Միությունը ծրագրում է ինժեներական լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում՝ առաջնահերթությունը տալով  մարզերին և սահմանամերձ բնակավայրերին:
Հավելենք, որ ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ  Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն գերազանցել է 100-ը: 
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ հիմնվել են Ucom, «Մենթոր գրաֆիկս» ընկերությունների, «Նաիրի» կոնսորցիումի, Վորլդ Վիժնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), «Քրոնիմետ», «Հայաստանի մանուկներ» (COAF), «Անուշավան Աբրահամյան», «Ջինիշյան», «Փարոս» բարեգործական հիմնադրամների, Էդուարդ Սարիբեկյանի, One Armenia, GIZ կազմակերպությունների և HSBC-ի շնորհիվ:
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play