Չիլիյի մայրաքաղաքում օդի աղտոտվածության պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
27-06-2016 12:54:15 | Չիլի | Հասարակություն
Չիլիյի մայրաքաղաք Սանտյագոյում օդի աղտոտվածության պատճառով երկուշաբթի օրվանից արտակարգ դրություն է հայտարարված: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ ռեժիմի պատճառով քաղաքից դուրս կթուլյատրվի գալ այն մեքենաներին, որոնց համարները կոնկրետ թվերով կսկվեն:
Ակնկալվում է, այդ որոշումը կազդի քաղաքի 40 տոկոս ավտոտերերի վրա, որոնց բաժին է ընկնում 1,9 մլն ավտոմեքենա:
Բացի այդ, քաղաքային իշխանությունների հրամանով դադարեցվել է 2,5 հազար ընկերությունների գործունեություն, ինչպես նաև լիակատար արգելք է դրված փայտե ջեռուցիչների օգտագործման վրա:
Խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ բացօթյա սպորտային միջոցառումների անցկացումից : Արտակարգ դրությանը նախորդել էր նախնական արտակարգ իրավիճակի ռեժիմը: