Աֆղանական զորքերը թալիբներից հետ են վերցրել ռազմավարական նշանակության կետ
27-06-2016 13:53:08 | Աֆղանստան | Հասարակություն
Ֆարյաբ նահանգում Աֆղանստանի նախագահի առաջին տեղակալ Ավդուլռաշիդ Դուստումի հրամանատարությամբ կառավարական ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներից ազատագրվել է կարևոր ռազմավարական նշանակության Աստանա Բաբա կետը:
Interfax.ru-ի փոխանցմամբ` Դուստումի մամլո ծառայությունից հաղորդել են, որ գործողությունների արդյունքում ծյրահեղականներից ազատագրվել է 50 բնակավայրեր, իսկ ոչնչացվել` 100-ից ավելի զինյալներ:
Աստանա Բաբա բնակավայրը կես տարուց ավելի է գտնվում էր զինյալների վերահսկողության տակ:
Աղբյուրի տեղեկացմամբ` կիրակի երեկոյան Քեշիր գյուղի մոտ Դուստումի զինվորներին 65 զինյալների հետ հանձնվել է թալիբների դաշտային հրամանատար Ռահիմդադը:
Նախորդ չորեքշաբթի Դաշտի Լայլի շրջանում Դուստումի ստորաբաժանումներին հանձնվել են «Թալիբան» շարժման 115 զինյալներ: