«Երևանյան ամառ 2016» -ի հերթական միջոցառումը` Նորք-Մարաշում


«Երևանյան ամառ 2016» -ի հերթական միջոցառումը` Նորք-Մարաշում

  • 27-06-2016 14:46:47   | Հայաստան  |  Հասարակություն

  «Երևանյան ամառ-2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյանի անվան հ.26 դպրոցի մարզադաշտում տեղի է ունեցել «Ողջույն Նորք-Մարաշից» տոնական համերգ-միջոցառումը: 
 
Հանդիսության ընթացքում ելույթ են ունեցել պարային համույթներ, թատրոն-ստուդիայի դերասաններ, անհատ կատարողներ: Փոքրիկներին ուրախ ակնթարթներ են պարգևել նաև մուլտֆիլմերի հերոսները: Տոնական միջոցառումը համախմբել էր վարչական շրջանի մեծ ու փոքր բնակիչներին: Երեխաներին մատուցվել են նաև հաճելի անակնկալներ:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն