Հարկային օրենսգրքի նոր նախագիծը համահունչ չէ Հայաստանի տնտեսական մարտահրավերներին. Տիգրան Ջրբաշյան (Տեսանյութ)
27-06-2016 14:38:24 | Հայաստան | Տնտեսություն
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի նոր նախագիծը շարունակում է արժանանալ բիզնես-միջավայրի ներկայացուցիչների, պատգամավորների և մասնագետների քննադատությանը:
Հարկային օրենսգրքի նոր նախագիծը համահունչ չէ Հայաստանի տնտեսական մարտահրավերներին: Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը նկատում է, որ երկրի գլխավոր տնտեսական փաստաթղթում կատարված փոփոխությունները բացասաբար կանդրադառնան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա, որն իր հերթին կառավարության կողմից համարվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ և ապահովում է արտարժույթի հիմնական մուտքերը Հայաստան:
Եկամտահարկի դրույքաչափեր, շահութահարկի փոփոխություն, ՓՄՁ ձեռնարկությունների զարգացում և օտարերկրյա ներդրումների խոչընդոտներ. հենց այս 4 կետերի փոփոխությունները օրենսգրքում, ըստ Ջրբաշյանի, հնարավորություն կընձեռեն ունենալ առավել լավ տնտեսական միջավայր:
Ջրբաշյանը ընդգծում է՝ պետք է թույլ չտալ նման բովանդակությամբ Հարկային օրենսգրքի ընդունում, անհրաժեշտ է բիզնես-միջավայրի և պետության միջև երկխոսության շնորհիվ գտնել որևէ կոնսենսուսային տարբերակ: