Շվեդիայում բացվելու է աշխարհում առաջին էլեկտրաֆիկացված ճանապարհը բեռնատարների համար
27-06-2016 14:53:10 | Շվեդիա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Շվեդիայի իշխանությունները Scania ընկերության հետ համատեղ գործարկելու են աշխարհում առաջին ճանապարհի հատվածը, որով բեռնատարները և ֆուրեր կարող են տեղաշարժվել հոսանքընդունիչի օգնությամբ: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ֆրանսիական ԲՖՄ-ԹՎ հեռուստաալիքը:
Աղբյուրի տեղեկացմամբ` ճանապարհի երկայնքով ձգվող լարերը էլեկտրաէներգիան փոխանցելու են բեռնատարներին` վերջիններիս տանիքներին տեղադրված հոսանքընդունիչների միջոցով:
Տեխնոլոգիայի մշակման հարցում իր մասնակցությունն է ունենցել նաև գերմանական Siemens ընկերությունը:
Նման էլեկտրաֆիկացված ճանապարհի առաջին հատվածի երկարությունը երկու կիլոմետր է: Այն տեղակայված է կենտրոնական Շվեդիայի արևելյան շրջաններից մեկում: Այս ծրագրի նախաձեռնողները հույս ունեն, որ տրանսպորտի նմանատիպ այլընտրանքային տարբերակի օգտագործումը երկրում կլավացնի էկոլոգիական իրավիճակը: