ՀՀ ԱԻՆ-ը աշխատանքի է հրավիրում հրաձիգների


ՀՀ ԱԻՆ-ը աշխատանքի է հրավիրում հրաձիգների

  • 27-06-2016 15:17:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքի է հրավիրում Փրկարար ծառայության պահպանության ռազմականացված ջոկատի հրաձիգների:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատանքի է հրավիրում մինչև 30 տարեկան պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդների՝ Փրկարար ծառայության պահպանության ռազմականացված ջոկատում հրաձիգ աշխատելու համար:
 
Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի Փրկարար ծառայության կադրերի վարչությունում (հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):
 
Դիմելու դեպքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 
 
անձնագիր (բնօրինակ և պատճեն)
 
դիպլոմ կամ ատեստատ (բնօրինակ և պատճեն)
 
զինվորական գրքույկ (բնօրինակ և պատճեն)
 
ինքնակենսագրություն (CV)
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 317862, 010 317731 հեռախոսահամարներով կամ գրել ain-pc-kadrer@mail.ru էլեկտրոնային հասցեին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն