Այսուհետ բոլոր ճանապարհային ոստիկանները կրելու են տեսախցիկներ


Այսուհետ բոլոր ճանապարհային ոստիկանները կրելու են տեսախցիկներ

  • 27-06-2016 15:35:59   | Հայաստան  |  Իրավունք

iravunk.com.  Հայաստանի հատուկ նշանակության ճանապարհներին ու քաղաքի ցանկացած կետում տեսանկարահանող սարքերի առատություն է, որոնք նույնկերպ, առատորեն հարվածում են վարորդների գրպանի պարունակությանը: Ի՞նչ է սա, արդյո՞ք այդ ամենի արդյունքում հաստատվում է կարգ ու կանոն, հիրավի, վարորդների զգալի մասը կպատասխանեն ոչ: Նկատած կլինենք, որ ցանկացած երթուղայինի վարորդ բողոքում է իր ակտերից ու տուգանքների դրույքաչափերից: Թերևս այս ամենին, տեսախցիկների թիվը կրկին կավելանա: Ոստիկանության հակակոռուպցիոն հերթական ծրագրերի շրջանակում այսուհետ Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհային ոստիկանները պարտադիր կկրեն տեսախցիկներ, որոնք կաշխատեն ողջ օրվա ընթացքում, թերևս <<Աքիլես>> ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հավաստմամբ, սրա շնորհիվ մենք կարող ենք մեկ քայլ առաջ գնալ կոռուպցիայի դեմ պայքարում:

 
<<Իմ տեղեկություններով ճանապարհային ոստիկանները համազգեստի վրա տեսախցիկներ կսկսեն կրելմոտ մեկ ամսից: Տեսուչի համազգեստի վրա տեսախցիկներ կրելու հարցը դրվել էր դեռ անցած տարի,սակայն ինչ-ինչ պատճառներով չկիրառվեց դա:Այն ունի իր դրական և բացասական կողմերը: Վարորդ-տեսուչ համաբերություններում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն հնարավորությունն է, սակզգաստացնի թե կաշառք տվողին, թե վերցնողին: Սակայն այստեղ խնդիր կա արդյո՞ք այդտեսախցիկները մեքենան նկարում են միայն դրսից, թե ներսից էլ: Սրահը վարորդի տարածքն է, նրագաղտնիությունը և դրա նկարահանելը սահմանադրական իրավունքի խախտում է, մեկ այլ խնդիր է նաևոստիկանի իրավունքների պաշտպանությունըմ չէ՞ որ ողջ օրվա ընթացքում նա կգտնվիվերահսկողության տակ, արդյո՞ք սա մարդու իրավունքների ոտնահարում չէ>>:
 
Այն հարցին, թե ինչ ռեժիմով են աշխատելու տեսախցիկները, Հովհաննիսյանը նշեց որ  ճանապարհային ոստիկանը չի կարող միջամտել տեսախցիկի աշխատանքին: Տեսախցիկի վրա չկա ոչ մի կոճակ, դա միացվում է տեսուչի ծառայությունը սկսելուց առաջ և անջատվում այն ավարտելուց հետո:
 
<<Թերի կողմերից մեկն էլ այն է, որ տեսաձայնագրությունը դրա մեջ պահպանվում է երեք օր, ինչ քիչ է,պետք է երեք օրը դարձնել հինգ օր: Իմ կարծիքով այդ տեսախցիկներն ամբողջությամբ չեն վերացնի,բայց կտրուկ կնվազեցնեն կոռուպցիան>>:
 
Տեսախցիկներն արտադրվում են ՀՀ ոստիկանության հատուկ պատվերով` ճանապարհային ոստիկանության կարիքների համար: ՃՈ պահանջով այս սարքի համար ստեղծվել է առանձին հայաֆիկացված ծրագիր, ինչը կբացառի ճանապարհային ոստիկանի կողմից որևէ միջամտություն:
Ձայնագրող, տեսաձայնագրող, լուսանկարող այս խցիկները մշտապես միացված վիճակում լինելու են ամրացված համազգեստին: Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը:
Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, մինուս 50-ից պլյուս 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն:
 
Ջերմադիմացկուն, հարվածակայուն խցիկների նկարահանած նյութերը հնարավոր կլինի հետևել միայն մեկ համակարգչով և մեկ ծրագրով: 
 
Այս ամենը, իհարկե, թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք