Բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ. ՀՀ գյուղնախարարություն


Բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ. ՀՀ գյուղնախարարություն

  • 27-06-2016 15:40:56   | Հայաստան  |  Տնտեսություն

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով  55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ:
 
Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա  պարբերականությամբ, երկու ուղղություններով:
 
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:
 
Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել  վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:
 
Լաստանավով  «Փոթիից» Նովոռոսիյսկ մեկ բեռնատար մեքենայի փոխադրման արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
 
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել «Սպայկա» ընկերություն`  010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն`  055 541 968 հեռախոսահամարներով:
 
 
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play