Հռոմի պապը հայտարարել է եկեղեցու կողմից միասեռականներից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին


Հռոմի պապը հայտարարել է եկեղեցու կողմից միասեռականներից ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին

  • 27-06-2016 15:58:58   | Վատիկան Սիթի  |  Հասարակություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ համասեռամոլները և այլ սոցիալական խմբերը, որոնց բացառում է եկեղեցին, արժանի են վերջինիս ներողամտությանը:  Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է Բի-Բի-սի-ն: 
 
Կիրակի Հռոմի պապին հարցրել են, համաձայն է արդյոք նա կարդինալ Մարկսի` Օռլանդոյի գեյ ակումբում կատարված հարձակումից հետո արված այն հայտարարության հետ, թե եկեղեցին պետք է ներողություն խնդրի  միասեռականներից: 
«Ով եմ ես, որ նրանց դատապարտեմ»,- ասել է պապը և կրկնել իր նախկին հայտարարությունն այն մասին, որ համասեռամոլները չպետք է խտրական վերաբերմունքի արժանանան եկեղեցու կողմից, ինչպես նաև հայտարարել է նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտության մասին: 
Պոնտիֆիկի խոսքերով` եկեղեցին պետք է ներողություն խնդրի մյուս սոցիալական խմբերից, որոնք բացառել է, այդ թվում կանանցից ու աղքատներից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play