Հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում


Հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում

  • 27-06-2016 19:48:56   | Լոռու մարզ  |  Սպորտ

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում հունիսի 26-ին ավարտվել է անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 21-րդ միջազգային մրցաշարը: 
 
Մրցաշարին մասնակցել են շուրջ 120 ըմբիշներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Բելառուսից, Ուկրաինայից և Գվատեմալայից: Մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե: 
 
Ոսկե մեդալի են արժանացել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը (անձնական մարզիչ՝ Արայիկ Բաղդադյան) և 97 կգ քաշային Գեորգի Կետոևը (անձնական մարզիչ՝ Արայիկ Բաղդադյան): 
 
70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Խաչիկ Հարությունյան) և 86 կգ քաշային Շամիր Աթյանը (անձնական մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան) դարձել են արծաթե մեդալակիրներ: 
 
Բրոնզե մեդալի են արժանացել 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը (անձնական մարզիչ՝ Գևորգ Վարդանյան), 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը (անձնական մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան) և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն (անձնական մարզիչ՝ Արայիկ Բաղդադյան): 
 
Նշենք, որ մյուս քաշային կարգերում մրցաշարի չեմպիոններ են դարձել՝ Ախմեդ Չակաևը (61 կգ, Ռուսաստան), Ալան Գոգաևը (65 կգ, Ռուսաստան), Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը (70 կգ, Ռուսաստան), Կախաբեր Խուբեժտին (74 կգ, Ռուսաստան), Ալիրեզա Քարիմին (86 կգ, Իրան), Փավրիզ Բասմանջը (125 կգ, Իրան):
Նոյյան տապան  -   Սպորտ