Սահակաշվիլին կձերբակալվի, եթե մոտենա վրացական սահմանին. Վրաստանի Արդարադատության նախարար


Սահակաշվիլին կձերբակալվի, եթե մոտենա վրացական սահմանին. Վրաստանի Արդարադատության նախարար

  • 27-06-2016 19:50:49   | Վրաստան  |  Միջազգային

Վրաստանի իշխանությունները կձերբակալեն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այն բանից հետո, երբ նա վերադառնա երկրի տարածք: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեյա Ցուլկիանին: 
 
«Միախաիլ Սահակաշվիլին ենթակա է քրեական պատասխանատվության և եթե նա փորձի մոտենալ վրացական սահմանին, ապա անմիջապես կձերբակալվի»,- հայտարարել է նա: 
Վրաստանի Գլխավոր դատախազությունը մի քանի մեղադրանքներ է առաջադրել Սահակաշվիլիի նկատմամբ, մասնավորապես, նա մեղադրվում է անձնական կարիքների համար 5 մլն դոլար ծախսելու մեջ, որի պատճառով նա հայտարարված է եղել ներպետական հետախուզման մեջ: 
2016 թվականի մայիսին Սահակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մտադրության մասին և ակտիվորեն ներգրավվել է քաղաքական գործընթացների մեջ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային