Վերին Լարսի անցակետը փակ է. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են


Վերին Լարսի անցակետը փակ է. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

  • 27-06-2016 19:34:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ:
 
Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play