Շքանշանի հանձնման արարողություն Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում


Շքանշանի հանձնման արարողություն Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում

  • 28-06-2016 11:11:55   | Սիրիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 24-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ:
 
ՀՀ Նախագահի կողմից Հանրապետության տոնի կապակցությամբ, հայրենիք-սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար շնորհված «Մխիթար Հերացի» շքանշանը բժիշկ Ներսես Սարգիսյանին հանձնեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:
 
Շնորհավորելով Ներսես Սարգիսյանին շքանշանը ստանալու կապակցությամբ, Տիգրան Գևորգյանը հաջողություն մաղթեց նրան հետագա հայրենանվեր և ազգանվեր գործունեության մեջ:
 
Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի և ջերմ ընդունելության համար՝ բժիշկ Սարգսիսյանը նշեց, որ իր համար կրկնակի պատվաբեր է շքանշանը ստանալ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, որն այս պատերազմական ծանր պայմաններում շարունակելով իր աշխատանքը՝ անգնահատելի ծառայություններ է մատուցում սիրիահայությանը և հալեպահայությանը՝ մասնավորապես:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն