Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.47մլն.դրամ


Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.47մլն.դրամ

  • 28-06-2016 11:21:39   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.47մլն.դրամ
       
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 20-24.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 0.52մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
 
Մասնավորապես` 
 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է  449.0հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
       Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 185.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
      Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության և բաժնի կողմից 1 գործի քննության արդյունքում, ընդհանուր առմամբ 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 264.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    
Հողերի պահպանության ոլորտ
   Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0հզ.դրամ ընդհանուր գումարով. որից՝
      Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում, իսկ  Արմավիրի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:  
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝  150.0հզ.դրամ ընդհանուր գումարով. որից՝
         Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:     
         Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:     
        Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար /շինհրապարակը չպարսպապատելու համար/  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում:     
   Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար
  կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամով(Սյունիքի տարածքային բաժին): 
Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացում`
կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ՝  80.0հզ.դրամի(Գեղարքունիքի տարածքային բաժին): 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 500.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 69.0հազ,դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
     Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 54.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված թվով 3 գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
 Ապօրինի որսի իրականացման համար 
  Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով, առգրավվել է  4 հատ խեցգետնաորսիչ, 27 կգ խեցգետին, որից՝ 
    Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, առգրավված 7.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:
      Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է 20.0կգ խեցգետնի ապօրինի որսի դեպք, ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 
 
      Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.47մլն.դրամ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play