«Երևանյան ամառ 2016». կայացել է «Mix Battle Fest 2016» փառատոնը


«Երևանյան ամառ 2016». կայացել է «Mix Battle Fest 2016» փառատոնը

  • 28-06-2016 17:22:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  «Mix Battle Fest 2016»  փառատոնը:
 
Պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը խթանող մարզական փառատոնը, այսպես ասած, փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով  ներկաների ուշադրությունն այս կամ այն մարզաձևին հրավիրելն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին և ունկնդիրներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող  մի շարք մարզաձևեր Երևանում էլ են մեծ տարածում ստանում, և այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2016»-ը այս տարի ընդգրկվել է նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում: 
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բակային տարածքներում մանկական խաղերին զուգահեռ տեղադրվող մարզասարքերը նույնպես բակային մարզաձևերը տարածելուն են միտված: Նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ մասնակիցներ ապահոված «Mix Battle Fest 2016»  փառատոնի ողջ ընթացքն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով: Ցուցադրական լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն