Արցախցի երեխաների ամառային հանգիստը` Երևանում


Արցախցի երեխաների ամառային հանգիստը` Երևանում

  • 28-06-2016 17:53:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտապես ներգրավված են նաև հատուկ խմբերի երեխաները: Հերթական հետաքրքիր անակնակալն ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 30 արցախցի երեխաների համար էր, ովքեր իրենց հարազատների հետ Երևանում էին ԼՂՀ-ում գործող «Մայրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրով: 
 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Երեխաներից շատերն առաջին անգամ են եղել այգում, նրանք հաճույքով զբոսնել են, նստել կարուսելներ, կերակրել կենդանիներին: 
Մայրաքաղաքի փոքրիկ հյուրերին ևս մեկ հաճելի ականկնալ է մատուցվել Երևանի քաղաքապետարանի կողմից. երեխաները «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով ճանաչողական շրջայց են կատարել Երևանում և ծանոթացել պատմամշակութային վայրերին: 
Մշակութային և ժամանցային ծրագրերով հագեցած օրվա ավարտին երեխաները նշել են, որ երևանյան այցն իրենց արձակուրդային լավագույն հիշողություններ պարգևեցին, որոնց մասին կպատմեն ընկերներին և համադասարանցիներին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play