Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում


Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

  • 28-06-2016 18:16:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 28-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ Անդրեյ Խանժինի եւ Մարկ Ֆումագալիի հետ:
 
Հյուրերի խնդրանքով տիկին Վարդանյանն անդրադարձել է մեր երկրում ազգային փոքրամասնությունների խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում նրանք ունեն այն նույն խնդիրները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ակտիվ գործունեություն են ծավալում Հայստանի հասարակական եւ քաղաքական կյանքում: Նա անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքով ազգային փոքրամասնությունների համար քվոտայի սահմանմանը եւ մանրամասներ ներկայացրել նոր օրենսգրքով նախատեսված փոփոխությունների մասին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային ավանդույթներով պայմանավորված որոշ խնդիրների, մասնավորապես ազգային փոքրամասնությունների կրթական խնդիրներին, նրանց մայրենի լեզուների ուսուցմանը եւ այլն: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն