Ի նպաստ բնակչության առողջության պահպանման


Ի նպաստ բնակչության առողջության պահպանման

  • 28-06-2016 18:23:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի առողջապահական համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Բուժաշխատողի օրվա առթիվ առողջապահական մի շարք հաստատությունների ղեկավարներ և բժիշկներ այսօր արժանացան ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերի: 
 
Պատվոգիր ստացողների թվում էր նաև «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը: 
 
«Յուրաքանչյուր բարի խոսք խթան է աշխատողի համար, հատկապես երբ այդ աշխատողները նվիրյալներ են: Մենք բժիշկեր ենք և ծառայում ենք հիվանդներին»,- նշեց սրտաբանական կենտրոնի երկարամյա ղեկավարը: 
 
Նա հայտնեց, որ հետևելով հունիսի 21-ին Բուժաշխատողի օրվա առթիվ կազմակերապած միջոցառման ժամանակ երեք բժշկական հաստատությունների քայլին` «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը ևս 1 միլիոն դրամ կնվիրաբերի ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեհամարին: 
 
«Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը շեշտեց, որ պարգևը իր ղեկավարած ողջ անձնակազմի նվիրված աշխատանքի արդյունքն է: Նա նշեց, որ ծառայության աշխատակիցները պատրաստակամ են առավել մեծ նվիրումով իրականացնել բնակչությանը շտապ բուժօգնություն ցուցաբերելու պատասխանատու առաքելությունը: 
 
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` կարևորեց առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերի շարունակականությունը: 
 
«Առաջնային օղակի հզորացմանն ուղղված ծրագրերի նպատակն է պետական ծառայողների շրջանում ձևավորել բժշկին տարեկան գոնե մեկ անգամ այցելելու, առողջությունը պահպանելու մշակույթ»,- ընդգծեց նախարարը: 
 
Նրա խոսքով` պոլիկլինիկական ծառայության բուժաշխատողները պետք է շարունակեն բնակչության շրջանում տարածել առողջ ապրելակերպի, առողջությունը պահպանելու, հիվանդությունները վաղ փուլերում կանխարգելելու գաղափարախոսությունը: 
 
Կարևորվեց նաև առողջության պահպանման առաջնային օղակի նկատմամբ բնակչության վստահության բարձրացմանը, կանխարգելիչ ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն