ՊՆ.«Աջակցենք մեր պաշտպաններին»


ՊՆ.«Աջակցենք մեր պաշտպաններին»

  • 28-06-2016 19:33:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնության շրջանակում հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին են փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիրներ: 
 
Ռազմական բժշկության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող համալիրները կփոխանցվեն առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին՝ դաշտային պայմաններում զինծառայողների բուժսպասարկումը լիարժեք ապահովելու համար:
 «Աջակցենք մեր պաշտպաններին» նախաձեռնության շրջանակներում մարդասիրական օգնություն է ցուցաբերվում նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն