Արտգործնախարարը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին


Արտգործնախարարը հանդիպել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին

  • 28-06-2016 19:40:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:
 
Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն