ՀՀ Ոստիկանության հայտարարությունը


ՀՀ Ոստիկանության հայտարարությունը

  • 28-06-2016 19:50:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնում ենք, որ տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում և, եթե հանձնելուց հետո` ի պահ գտնվելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքում, համարանիշն օգտագործողը մահանում է, ապա անհրաժեշտ է, հանգուցյալի ժառանգը կամ ժառանգները տեղեկացնեն տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին` վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցնելու համար, քանի որ, հակառակ դեպքում, նշված ժամկետի ավարտից հետո մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կընդգրկվեն ազատ համարանիշերի ընտրության համակարգ:
 
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
 
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Արշակունյաց պողոտայով «Էրեբունի» օդանավակայանից դեպի Քրիստափորի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղի հետ միաժամանակ կթույլատրվի երթևեկել նաև դեպի աջ՝ դեպի Թամանցիների փողոց:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն