ՀՀ ոստիկանության կրթահամալիրում բացվեց Եղիշե Չարենցի հուշարձանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


ՀՀ ոստիկանության կրթահամալիրում բացվեց Եղիշե Չարենցի հուշարձանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 28-06-2016 20:00:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունիսի 28-ն այսուհետ հիշարժան օր է ոստիկանության կրթահամալիրի կենսագրության մեջ. կրթօջախի տարածքում բացվեց Եղիշե Չարենցի հուշարձանը:
 
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, մեծ բանաստեղծի թոռներ՝ Գոհար և Արմեն Չարենցները, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը, կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը, կրթօջախի անձնակազմի ներկայացուցիչներ, սաներ, հյուրեր:
Հանդիսության մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, իսկ կրթահամալիրի մատուռում կատարված մոմավառությունից հետո հուշարձանի բացման պատիվը տրվեց բանաստեղծի թոռներին:
Քանդակագործ Հարություն Համբարչյանի կերտած անդրին մարմնավորում է երիտասարդ Չարենցին, և դա օրինաչափ է: Ժամանակի շունչը դառնալու հավատամքով ապրած ու անմահացան բանաստեղծը հայ ժողովրդի բոլոր ժամանակների հասակակակիցն է, ուրեմն և կրթահամալիրի այսօրվա սաների՛, այն սերնդի՛, որ բանաստեղծի տեսիլքներում կերտելու էր իրական Հայաստանը:
Ժողովրդի ու մեծն Չարենցի անխզելիությանն իր սրտառուչ խոսքում անդրադարձավ նաև Գոհար Չարենցը:
Այդպե՛ս է, ժողովրդի մեծերը ժողովրդի հետ են միշտ, և այսուհետ ոստիկանության կրթօջախի սաներն իրենց խոսքն ու գործը համակշռելու են հավերժական, բայց միշտ իրենց տարեկից Եղիշե Չարենցի ներկայությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play