ՀՀ ԱԻՆ-ը նախաձեռնել է աղետների ռիսկի կառավարման հանրային մեծ լրարշավ


ՀՀ ԱԻՆ-ը նախաձեռնել է աղետների ռիսկի կառավարման հանրային մեծ լրարշավ

  • 29-06-2016 10:48:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ էլ բաց ու թափանցիկ է աշխատել իր գործընկերների հետ, և մենք մեր ուժերի ներածին չափով աշխատել ենք Ձեզ` բոլորիդ ապահովել օպերատիվ, բաց, հետևողական, ամբողջական, օբյեկտիվ, շարունակական, ինչպես նաև` անհրաժեշտ, օգտակար և հետաքրքիր տեղեկատվությամբ:
 
Պետական տեղեկատվական քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քայլեր են ձեռնարկվում ՀՀ միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Ստեղծել ենք նաև տեղեկատվություն ստացող-առաքողների և տեղեկատվություն կրողների Արտակարգ Ցանց` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (նախարարություններ, գերատեսչություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ), հասարակական և միջազգային կազմակերպությունների, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների (Հայաստանի ատոմային էլեկտրակայան, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, կապի սպասարկման կառույցներ և այլն), լրատվության պատասխանատուների և լրատվամիջոցների ներգրավմամբ: Միտում կա այն ընդլայնելու` ներգրավելով բոլոր ուսումնական հաստատություններն ու համայնքները, օբյեկտներն ու կազմակերպությունները: 
Սիրելի գործընկերներ, տեղեկացնեմ Ձեզ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր 25-ամյա հոբելյանին ընդառաջ, նախաձեռնել է աղետների ռիսկի կառավարման հանրային մեծ լրարշավ և համապետական խաղ-վարժանք` երկրաշարժի և դրա երկրորդային հետևանքների սցենարով: Խաղ-վարժանքի, հանրային լրարշավի, ինչպես նաև դեկտեմբերի 7-ը հիշատակի և պատրաստվածության օր հայտարարելու նախաձեռնության վերաբերյալ առավել մանրամասն` շատ շուտով:
Ձեզ ենք ուղարկում «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» երևանյան 3-րդ միջազգային համաժողովի (2015թ. դեկտեմբեր), քաղպաշտպանության և երկրաշարժի դեպքում անվտանգության վարքականոնների վերաբերյալ օգտակար հղումներ.
 
2015 թ. դեկտեմբերի 15-16, «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 3-րդ միջազգային համաժողով

http://www.emergency.am/conferences/images/photos2015/final%20summaryarm.pdf

 

December 15-16, 2015, 3rd International Conference on Public Awareness as a Cornerstone of Disaster Risk Reduction and Sustainable Development

http://www.emergency.am/conferences/

 

  • Ընդհանուր տեղեկություններ երկրաշարժի մասին

http://www.mes.am/hy/masnageti-ankyun/item/2016/06/27/erkrasharj/

 

  • Երկրաշարժի մագնիտուդ և ուժգնություն

http://www.mes.am/hy/masnageti-ankyun/item/2016/06/27/magnitud/

 

  • Բնակչության գործելակերպը և վարքը երկրաշարժից առաջ

http://www.mes.am/hy/masnageti-ankyun/item/2016/06/27/earthquake-before/

 

  • Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

http://www.mes.am/hy/masnageti-ankyun/item/2016/06/27/duringerathquake/

 

  • Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

http://www.mes.am/hy/masnageti-ankyun/item/2016/06/27/earthquake-after/

 

  • Քաղաքացիական պաշտպանություն

http://mes.am/hy/posters/

 

  • «Ուշադրություն բոլորին» ազդանշան

https://www.youtube.com/watch?v=lhHu7URjbLA

 

  • «Օդային տագնապ» ազդանշան

https://www.youtube.com/watch?v=6uXdh6XU-fU


 

Ֆիլմեր և հոլովակներ

 

  • Հաշտ ապրենք երկրաշարժի հետ

https://www.youtube.com/watch?v=-dYVmBAsjjE

 

  • Նոյ` առաջին իրազեկ մարդը

https://www.youtube.com/watch?v=BSsqB4-y18c

 

  • Նոյը և Արարատյան դաշտավայր

https://www.youtube.com/watch?v=9VySX9LbwMQ&list=PL31QhVc49s3ARJpUvIZ0_KgMQXmh6vv_9&index=9

 

  • Աղետների ռիսկի նվազեցում

https://www.youtube.com/watch?v=BSsqB4-y18c

 

  • Հանրային իրազեկում

https://www.youtube.com/watch?v=nsmA0AdM26A

 

  • Գիտելիք հանուն փրկության. 4 տարերքներ

https://www.youtube.com/watch?v=bEtcMGgwtgU

 

  • Աղետները երեխաների աչքերով

https://www.youtube.com/watch?v=Xchtn2xnkhY&index=2&list=PL31QhVc49s3ARJpUvIZ0_KgMQXmh6vv_9

 

https://www.youtube.com/watch?v=oJRXaM3u9wU&list=PL31QhVc49s3ARJpUvIZ0_KgMQXmh6vv_9&index=5

 

https://www.youtube.com/watch?v=cbOnWmCjovA&index=6&list=PL31QhVc49s3ARJpUvIZ0_KgMQXmh6vv_9

 

https://www.youtube.com/watch?v=7RyzSUV06zQ&list=PL31QhVc49s3ARJpUvIZ0_KgMQXmh6vv_9&index=7

 

Խնդրում եմ Ձեր կարծիքները, ցանկությունները, առաջարկներն ու դիտողություններն ուղարկել info@mes.am և nik@emergency.am էլեկտրոնային հասցեներով կամ զանգահարել (+374 10) 31 77 20, (+374 10) 31 78 05 հեռախոսահամարներով:

 
 
Հարգանքով`
Նիկոլայ Գրիգորյան
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, ՄԱԿ-ի Սենդայի ԱՌՆ ծրագրի ազգային համակարգող
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն